Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է մադրիդյան ակումբի մրցաշրջանի արդյունքների վերաբերյալ իր կարծիքով։
Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, «Ատլետիկոն» Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի խաղում տնային պարտություն կրեցին «Օսասունայից» (1։4)։
«Ես չեմ կարողանում տեսնել այս մրցաշրջանի ոչ առավելությունները, ոչ էլ թերությունները: Իհարկե, ինչ-որ պահի ես սխալ ընտրություն եմ կատարել, ինչը հանգեցրել է անհաջող արդյունքների, բայց ես դատողություններ չեմ անում։ Ես միշտ ուզում եմ ավելի լավը լինել: Իմ ֆուտբոլիստները լավ մրցաշրջան անցկացրին, իսկ ես՝ ոչ»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ատլետիկոն» այս պահին Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է՝ 73 միավորով։ Առաջնության ավարտից առաջ 3-րդ տեղ «Ժիրոնայի» տարբերությունը 5 միավոր է։