Լևերկուզենի «Բայերի» պաշտպանը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Օդիլոն Կոսունուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Caughtoffside-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա իվուարցուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Լիվերպուլն» է։ Հնարավոր գործարքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Բացի այդ, ֆուտբոլիստով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Թոթենհեմը», «Բավարիան» և «Ռեալը»։

Կոսունուն Լևերկուզենի «Բայերում» է հանդես գալիս 2021 թվականի հուլիսից։ Ընդհանուր առմամբ, նա Լևերկուզենի կազմում անցկացրել է 101 հանդիպում, դարձել 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։