«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը մեկնաբանել է «զինագործների» մրցաշրջանի արդյունքները։
Լոնդոնյան ակումբը վաստակեց 89 միավոր և դարձավ Պրեմիեր Լիգայի արծաթե մեդալակիր։
«Կարծում եմ՝ մենք բոլորս հիմա մի փոքր հիասթափված ենք: Մենք այսքան ժամանակ կռվեցինք և այնքան մոտ էինք հաղթանակին։ Բայց միևնույն ժամանակ ես այնքան հպարտ եմ տղաներով, ակումբի բոլորով, երկրպագուներով: Ես հպարտ եմ մեր գրանցած առաջընթացով:
Երբ ես առաջին անգամ եկա այստեղ, և այն, ինչ հիմա տեսնում եմ, մեծ տարբերություն է: Մենք փոխեցինք ակումբը։ Կարծում եմ, դուք բոլորդ հավատում եք մեզ հիմա։
Մենք լավ ալիքի վրա ենք, ավելի մոտ էինք, քան նախորդ տարի։ Այժմ մենք պետք է օգտագործենք այս ընդմիջումը հաջորդ տարի ավելի ուժեղ վերադառնալու համար: Մենք կձգտենք հաղթել ամեն ինչ»,- Էդեգորի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Այս մրցաշրջանում 25-ամյա նորվեգացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։