Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ամփոփել է Լա Լիգայի 37-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ հանդիպմաը (4։4)։
«Դա դիտարժան հանդիպում էր՝ մեծ ինտենսիվությամբ։ Մենք ստացանք այն, ինչ պետք է ստանայինք, պետք է պատրաստվենք հաջորդ խաղին։ Դա հանդիպում էր, որտեղ պետք էր լավ խաղալ և ցուցադրել հարձակվողական ֆուտբոլ։ Նպատակը միավորները չէին, քանի որ դրանք մեզ պետք չեն, այլ լավ խաղ ցուցադրելն ու վնասվածքներից խուսափելը։ Ամեն ինչ կատարյալ ստացվեց։
Մենք ավելի շատ գոլ բաց թողեցինք, քան անհրաժեշտ էր, բայց Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից առաջ դա ոչինչ չի նշանակում։ Արդա Գյուլերը հարձակման ժամանակ առանձնահատուկ բան ցույց տվեց։ Նա շատ արդյունավետ է և առանձնահատուկ տաղանդ ունի»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։
Մադրիդյան թիմն ունի 94 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Վիլյառեալը» 8-րդ տեղում է։