Գերմանիայի Բունդեսլիգայի 34-րդ տուրի տնային խաղում Լևերկուզենի «Բայերը» հաղթեց «Աուգսբուրգին» և առանց պարտության ավարտեց Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանը։
«Դեղագործները» հաղթել են 28 անգամ, վեց անգամ՝ ոչ-ոքի խաղացել։
«Բայերը» դարձավ պատմության մեջ առաջին ակումբը, որն անպարտելի է մնացել Բունդեսլիգայում մի ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Բացի այդ, «դեղագործները» դարձան 21-րդ դարի երրորդ թիմը թոփ 5 լիգաներից, որոնք չեն պարտվել անգամ մեկ խաղ առաջնությունում ողջ մրցաշրջանի ընթացքում։ Նախկինում այսպիսի ցուցանիշի հասել էին «Արսենալը» (2003/2004 մրցաշրջան) և «Յուվենտուսը» (2011/2012 մրցաշրջան):
Հիշեցնենք, որ «Բայերը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն։