Միկել Արտետան ցանկանում է աշխատել Իսպանիայում

Միկել Արտետան ցանկանում է աշխատել Իսպանիայում։

«Ես միշտ մտածել եմ, որ մի օր կվերադառնամ։ Իմ երկիրն ինձ շատ է գրավում` մեր ապրելակերպը, հաղորդակցությունը, մշակույթը, ուստի ես միշտ սա պահում եմ իմ մտքում:

Բայց ես երջանիկ եմ այստեղ, գոհ եմ նրանից, թե ինչպես են վերաբերվում ինձ, և ես իսկապես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից:

Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ մի օր դա տեղի կունենա, ես չեմ պատրաստվում ամբողջ կյանքս անցկացնել տանից հեռու»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը ՝ ելույթ ունենալով Իսպանիայի դեսպանատանը։

Այս շաբաթ իսպանացին պարգևատրվել է Իզաբելլա Կաթոլիկ թագավորական շքանշանով։ Այս մրցանակը շնորհվում է Իսպանիայի թագավորի հրամանով՝ երկրին մատուցած ակնառու ծառայությունների, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային հարաբերությունների զարգացման և համագործակցության համար։