Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կարող է կարիերան շարունակել Թուրքիայում։
«Բեշիքթաշը» հետաքրքրված է մասնագետի ծառայություններով։
«Մենք կապ հաստատեցինք Ժոզեի հետ, նա դրական է վերաբերվում մեր ակումբում աշխատելու գաղափարին։ Հաջորդ շաբաթ՝ մեր հանդիպումից հետո, իրավիճակը ավելի պարզ կդառնա»,- ասել է ստամբուլյան ակումբի փոխնախագահ Հուսեյն Յուջելը։
Մոուրինյոյի վերջին ակումբը եղել է «Ռոման», որտեղից նա հեռացվել է տարվա սկզբին։