PROFFOOTBALL-ը զրուցել է սիրված դերասան և հաղորդավար Արմեն Վարդանյանի հետ։
-Պարոն Վարդանյան, ես գիտեմ, որ Դուք սիրում եք ֆուտբոլ, հետևո՞ւմ եք ֆուտբոլային հանդիպումներին։
-Այո, ես շատ եմ սիրում այս սպորտը։ Այդ ամենի գլխավոր մեղավորը հայրս էր, որ «Արարատ-73»-ի բոլոր հանդիպումներին հետևել է մարզադաշտից։ Հայրս Հրազդան մարզադաշտում աշխատել է որպես էլեկտրիկ։ Ես և եղբարյս ֆուտբոլային ընտանիքում մեծացանք։ Հնարավորինս չափով հետևում եմ ֆուտբոլային հանդիպումներին, բայց ինչքան էլ, որ զբաղված լինեմ Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ ցանկցած հանդիպման հետևում եմ։
-Ո՞ր ակումբը կամ ֆուտբոլիստը ձեզ սպիպեց սիրել ֆուտբոլը։
-Ես ծնվել եմ 1973 թվականին, երբ «Արարատ-73»-ը չեմպիոն դարձավ։ Ինձ երբ գրկում էին, ասում էին «կուբոկ», այդպիսի մականուն էի ձեռք բերել։ 6 տարեկանում արդեն հայրս ինձ տանում էր «Արարատի» խաղերին, այդ ամենը տպավորվել է իմ մեջ։
-Ո՞վ է բոլոր ժամանակների աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, կամ կարող եք նշել լավագույն ակումբը։
-Իմ համար աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը Դիեգո Մարադոնան է։ Մարադոնան ինձ համար առաջինն է բոլոր առումներով։ Մեսսիի դեմ ոչինչ չունեմ, նա այլմոլորակային է, միգուցե նրա պես ֆուտբոլիստ էլ չլինի։ Լավագույն ակումբը ինձ համար Մադրիդի «Ռեալն» է, ներողություն եմ խնդրում «Բարսելոնայի» երկրպագուներից։
-Ի՞նչ կասեք EURO-2024-ի մասին, ո՞ր հավաքականին եք համարում ֆավորիտ։
-Ֆրանսիայի ընտրանուն եմ հավարում ֆավորիտ Եվրոպայի առաջնությունում, բայց այս անգամ որոշել եմ հետևել Անգլիայի հավաքականին։ Այս տարի ինձ թվում է Հարի Քեյնը և Ջուդ Բելինգհեմը կարող են մեծ նվաճման հասնել։
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք մեր Հայաստանի ազգային հավաքականից։
-Հայաստանի հավաքականից միշտ մեծ սպասելիքներ ունեմ, ուղղակի մի բան եմ հասկացել, որ Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող մեր ֆուտբոլիստները պետք է շուտ տեղափոխվեն Եվրոպա։ Կարելի է հետևել Վրաստանի հավաքականին, նրանց անցած ճանապարհին։ Ես մտածում եմ, որ մեր հավաքականը թույլ չէ Վրաստանի հավաքականից, իսկ շատ առումներով մենք և վրացիները նման ենք։