«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է 2024/25 մրցաշրջանում անգլիական ակումբում աշխատանքը շարունակելու մտադրության մասին։
«Ես պայմանագիր ունեմ և ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում լինել այստեղ»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։