Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Սամուել Օմորոդիոնը, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում», կարող է տեղափոխվել Իտալիա։ Այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ Իտալական ակումբը դիտարկում է նրան որպես նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենին փոխարինող, ով մոտ է առաջիկա ամռանը ակումբային գրանցումը փոխելուն։
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա իսպանացին անցկացրել է 32 հանդիպում։ Օմորոդիոնը դարձել է ութ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։