Թուրինի «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դեռ չի դիտարկում Սաուդյան Արաբիայից առաջարկները։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի եզրափակչում «Ատալանտայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1:0) Ալեգրին սպառնացել է Tuttosport-ի լրագրողին։ Ուրբաթ երեկոյան «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարեց իտալացի մասնագետին անհապաղ հեռացման մասին, թեև մինչև մրցաշրջանի ավարտը մնացել էր անցկացնել ևս երկու հանդիպում։
Հայտնի է, որ Մասիմիլիանո Ալեգրին այս պահին մտադիր չէ աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում։