Կառլո Անչելոտտի․ «Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնայի» մարզչի պաշտոնից Չավի Էրնանդեսի հնարավոր հեռացման մասին լուրերը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին կոնֆլիկտ է ունեցել նախագահ Ժոան Լապորտայի հետ։

«Ես շատ եմ հարգում Չավիին։ Ես հարգում եմ նրան որպես մարզիչ և որպես մարդ։ Նա հիանալի աշխատանք կատարեց «Բարսելոնայում»։ Նրան ամենայն բարիք եմ մաղթում ապագայում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտտին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» Չավիի գլխավորությամբ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Ընթացիկ մրցաշրջանում թիմը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։