«Չելսին» տրանսֆեր է համաձայնեցրել

Լոնդոնի «Չելսին» 7 տարվա պայմանագիր է կնքել «Պալմեյրասի» եզրային հարձակվող Էստևաո Վիլիանի հետ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ «Չելսին» ֆուտբոլիստի համար անմիջապես կվճարի 34 միլիոն եվրո, սակայն ապագայում ակումբը կարող է վճարել ևս 24 միլիոն, որոնք գործարքի մեջ ներառված են որպես բոնուսներ։ 17-ամյա Վիլիանը կկարողանա միանալ «Չելսիին» միայն այն ժամանակ, երբ դառնա 18 տարեկան։

Լոնդոնյան ակումբը հաջորդ մրցաշրջանում չի կարողանա հույս դնել ֆուտբոլիստի վրա, քանի որ նրա ժամանումը տեղի կունենա 2025 թվականի ամռանը։

Ֆուտբոլիստը նախկինում եղել է Մյունխենի «Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, սակայն «Չելսին» հաղթել է մրցավազքում։