Վերջին հինգ տարիներին ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստացել են միայն «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները

Վերջին հինգ տարիներին Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակը ստացել են բացառապես «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները։

Այսօր՝ մայիսի 18-ին, հայտնի դարձավ, որ «Սիթիի» վինգեր Ֆիլիպ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացող։

Այս մրցանակը ստացած վերջին հինգ խաղացողները.

Մրցաշրջան 2023/2024 – Ֆիլ Ֆոդեն (Մանչեսթեր Սիթի);

Մրցաշրջան 2022/2023 – Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի);

Մրցաշրջան 2021/2022 – Կևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի);

Մրցաշրջան 2020/2021 – Ռուբեն Դիաս (Մանչեսթեր Սիթի);

Մրցաշրջան 2019/2020 – Քևին Դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի):

Նշված հինգ մրցաշրջաններից երեքում «Սիթին» դարձել է Անգլիայի չեմպիոն։ 2019/2020 մրցաշրջանում «Լիվերպուլը» նվաճեց Պրեմիեր Լիգայի տիտղոսը։ Այս մրցաշրջանի չեմպիոնը կորոշվի վերջին տուրում։ Չեմպիոնին հավակնում են «Մանչեսթեր Սիթին» (88 միավոր) և «Արսենալը» (86 միավոր)։