«Բայերը» 21-րդ դարում երրորդ ակումբն է այս ցուցանիշով

Մայիսի 18-ին «Բայերը» Բունդեսլիգայի եզրափակիչ՝ 34-րդ տուրի խաղում հյուրընկալել էր «Աուգսբուրգին» և 2։1 հաշվով հաղթանակ տարավ։

«Բայերը» Բունդեսլիգայում ավարտեց մրցաշրջանը առանց ոչ մի պարտության՝ դառնալով առաջին ակումբը, որը հասել է նման նվաճման։

21-րդ դարում սա միայն երրորդ դեպքն է, երբ ակումբը հաղթում է թոփ-5 լիգաներից մեկում՝ առանց որևէ պարտության։

2003/04 մրցաշրջանում դա հաջողվեց Լոնդոնի «Արսենալին» (26 հաղթանակ և 12 ոչ-ոքի), իսկ 2011/12 մրցաշրջանում՝ Թուրինի «Յուվենտուսին» (23 հաղթանակ, 15 ոչ-ոքի)։

«Բայերն» ավելի լավ արդյունքներ ունի՝ 28 հաղթանակ և ընդամենը 6 ոչ-ոքի։