Մոհամեդ Սալահ. «Եթե ​​խնդիրներ ունենայի, միշտ կարող էի զանգահարել նրան»

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

«Կլոպը կատարելագործել է ինձ որպես ֆուտբոլիստ։ Մենք միշտ օգնում ենք միմյանց և անում ենք ամեն ինչ լավագույն արդյունքների հասնելու համար։ Եթե ​​խնդիրներ ունենայի, միշտ կարող էի զանգահարել նրան և ստանալ նրա կարծիքը։ Մենք հավերժ կապի մեջ կմնանք նրա հետ»,- Սալահի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Թիմը 37 խաղում վաստակել է 79 միավոր։