Կիլիան Մբապպեն աճուրդում գնել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի դիմանկարը

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն աճուրդում 520 հազար եվրոյով գնել է լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեի դիմանկարը։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեն գնել է Պելեի դիմանկարը՝ փարիզյան ակումբի մնացած խաղացողների հետ բարեգործական աճուրդում գտնվելիս։

Ընդգծվում է, որ այս աշխատանքի նախնական գինը սահմանվել է 5000 եվրո, և աճուրդի վեց մասնակից է դիմել դրա գնման համար։ 300.000 եվրոյի նշագծին հասնելուց հետո միայն Մբապպեն և ֆրանսիական գրանդի պաշտպան Աշրաֆ Հակիմին շարունակեցին պայքարը դրա ձեռքբերման համար։ Ի վերջո, Մբապպեի՝ 520.000 եվրո առաջարկը դարձավ երեկոյի ամենամեծ առաջարկը։

Աճուրդի արդյունքում հավաքվել է 2,7 մլն եվրո։