«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոյին, ով այժմ գլխավորում է «Սամպդորիան», դուր չի եկել իտալացի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրիին թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին լրագրողի հարցը։
«Ներողություն, բայց ինձ թվում է, որ այժմ ժամանակը չէ խոսելու այլ թիմի մասին այն բանից հետո, երբ մենք դուրս մնացինք փլեյ-օֆֆից։ Ես ունեմ իմ խնդիրներն ու մտքերը, ուստի չեմ ցանկանում խոսել այլ ակումբի մասին։ Այս պահին ես հիասթափված եմ և նախընտրում եմ մտածել այստեղ տեղի ունեցածի մասին»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» երեկ՝ մայիսի 17-ին, հայտարարել էր Ալեգրիին պաշտոնանկ անելու մասին։
Պաշտոնական վարկածի համաձայն՝ մարզիչը հեռացվել է «Ատալանտայի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչում (0:1) ոչ պատշաճ պահվածքի համար։