Մադրիդի «Ռեալը» երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը 34-ամյա կենտրոնական կիսապաշտպան Տոնի Կրոսի հետ մինչև 2025 թվականը։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ այս պահին այս գործարքը հաստատված և ավարտված է։
Հիշեցնենք, որ գերմանացի ֆուտբոլիստը «Ռեալում» է հանդես գալիս 2014 թվականից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 463 հանդիպման և դարձել 28 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Այս մրցաշրջանում Կրոսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։