Պրեմիեր Լիգայում մրցավարական ճիշտ որոշումների թիվը VAR համակարգի ներդրումից հետո ավելացել է։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով լիգայի աղբյուրներին։
Նշվում է, որ ճիշտ որոշումների տոկոսը հինգ տարվա ընթացքում 82%-ից հասել է 96%-ի։
Լիգայի ներկայացուցիչները պատրաստվում են ընդհանուր ժողովի մասնակիցներին ցույց տալ, որ VAR-ի ներդրումից հետո մրցավարության որակը բարելավվել է։ Պրեմիեր Լիգայում կարծում են, որ այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա այն բանից հետո, երբ 2024/2025 մրցաշրջանում կներդրվի խաղից դուրս գտնվող կիսաավտոմատ հայտնաբերման համակարգը: