«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի վիճակի մասին։
««Օռլանդոյի» հետ խաղում նա չխաղաց միայն ծնկի կապտուկի պատճառով։ Նա իրեն լավ էր զգում, բայց հետո վնասվածք ստացավ ու չկարողացավ ամբողջությամբ շարժել ոտքը, ինչն անհանգստացնում էր։ Վնասվածքը դեռ չի անցել։ Վնասված հատվածին դիպչելը տհաճ է նրա համար։
Իհարկե, մենք հաշվի ենք առնում նրա տարիքն ու կազմվածքը, ինչպես դա տեղի է ունենում յուրաքանչյուր խաղացողի դեպքում։ Ակնհայտ է, որ Մեսսիի տարիքը գործոն է, որը պետք է հաշվի առնել։ Այնուամենայնիվ, բոլորը կարող են բախվել ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
36-ամյա արգենտինացին վնասվածքի պատճառով բաց է թողել MLS-ի կանոնավոր առաջնության «Օռլանդո Սիթիի» հետ հանդիպումը (0։0)։