«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն կիսվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Չավիի հնարավոր հեռացման մասին։
««Բարսելոնայի» խաղացողները հասկանում են, որ իրենք մնում են ակումբի մաս, և որ ամեն ինչ կարող է փոխվել, եթե մարզչի փոփոխություն լինի: Նրանք կհարմարվեն ու կցանկանան դուր գալ նոր մարզչին»,- Պիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Ապրիլի 25-ին հայտարարվեց, որ Չավին կշարունակի աշխատել «Բարսելոնայում», չնայած այն բանին, որ տարեսկզբին մարզիչը հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո թիմը լքելու մտադրության մասին։
Իսպանացի մասնագետը «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» 36 խաղից 79 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: