«Լիլի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան համաձայնել է հաջորդ մրցաշրջանից գլխավորել «Միլանը», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Իտալական ակումբը պատրաստ է 51-ամյա պորտուգալացու հետ պայմանագիր կնքել մինչև 2026 թվականը։ Վերջնական որոշումը կկայացվի հաջորդ շաբաթ։
Ֆոնսեկան «Լիլում» հանդես է գալիս 2022 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմն այս մրցաշրջանում վաստակեց 58 միավոր և վերջին տուրից առաջ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։