Սթիվեն Ջերարդ. «Հուսով եմ, որ նրա արձանը կկառուցեն»

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հիացած է Յուրգեն Կլոպի աշխատանքով՝ որպես «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ:

«Հուսով եմ, որ նրա արձանը կկառուցեն Լիվերպուլում։ Հուսով եմ, որ այն գրեթե պատրաստ է: Կարծում եմ՝ նա արժանի է ակումբում ունենալ իր արձանը:

Եթե ​​խոսենք բոլոր այն ղեկավարների մասին, ովքեր հսկայական հաջողությունների են հասել «Լիվերպուլում», նա լավագույնների թվում կլինի»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերին։ 56-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայի հաղթող։ Բացի այդ, «Լիվերպուլը» երկու անգամ նվաճեց Անգլիայի լիգայի գավաթը և դարձան ազգային գավաթի հաղթող։