Այմերիկ Լապորտը կարող է Եվրոպա վերադառնալ

Այմերիկ Լապորտը կարող է Եվրոպա վերադառնալ մրցաշրջանի ավարտից հետո։

«Ալ-Նասրի» պաշտպանի գործակալը Իսպանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարբեր առաջնություններ, այդ թվում՝ Պրիմերայի ակումբներ:

«Ալ -Նասրը», որի կազմում խաղում է Կրիշտիանու Ռոնալդուն, պատրաստ է վաճառել Լապորտային, եթե շահավետ առաջարկ ստացվի: Պաշտպանի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը։

Լապորտը սաուդյան ակումբին միացավ անցյալ ամառ՝ 27,5 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից»: