Թոմաս Տուխելը մտադիր է վերադառնալ Պրեմիեր լիգա։
Գերմանացի մասնագետը հայտարարել է , որ հաջորդ մրցաշրջանում չի շարունակի աշխատել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Մարզիչը բաց է նոր տարբերակների համար: Հաղորդվում է, որ Թոմաս Տուխելը ցանկանում է վերադառնալ Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում գլխավորել է «Չելսին»։
Նշվում է նաև, որ մասնագետի ներկայացուցիչները կապի մեջ են «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ։