«Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտը հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանում գլխավորելու է «Լիվերպուլը»։
«Կարող եմ հաստատել, որ հաջորդ մրցաշրջանում լինելու եմ «Լիվերպուլի» մարզիչը»,- 45-ամյա հոլանդացի մասնագետի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Սլոտը կփոխարինի Յուրգեն Կլոպին գլխավոր մարզչի պաշտոնում։
Անցած մրցաշրջանում «Ֆեյենորդը» Սլոտի գլխավորությամբ նվաճեց Հոլանդիայի առաջնությունը, իսկ այս մրցաշրջանում նվաճեց Հոլանդիայի գավաթը։ Նաև 2021/22 մրցաշրջանում Սլոտը Ռոտերդամի թիմին հասցրեց Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ։