Անձեռոցիկը, որի վրա Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» հետ պայմանագիր էր կնքել, ուրբաթ օրը՝ մայիսի 17-ին, վաճառվել է 762,400 ֆունտ ստեռլինգով (965,000 դոլար): Այս մասին հայտնում է բրիտանական Bonhams աճուրդի տունը։
Այն ժամանակ 13-ամյա Մեսսիի հետ ստորագրելու սկզբունքային համաձայնությունը գրվել է անձեռոցիկի վրա գրեթե 25 տարի առաջ «Բարսելոնա» ակումբում։
Կապույտ թանաքով գրված պայմանագրի տեքստը նպատակ ուներ համոզել Արգենտինայի հավաքականի ավագի հորը՝ Խորխե Մեսսիին, որ գործարքը կայանալու է։ Մեսսի ավագը սպառնացել է իր որդուն հետ բերել Արգենտինա, քանի որ «Բարսելոնայի» հետ բանակցությունները փակուղի էին մտել: