«Փյունիկը» «Նոայի» գրառմանն ի պատասխան՝ գրառում է կատարել։
«Համաձայն ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման 2023-2024 մրցաշրջանի կանոնակարգի 11․04-րդ կետի՝ առաջնությունների հաստատված խաղացանկում փոփոխություն կատարելու նպատակով տվյալ խաղի մասնակից ակումբը պետք է տվյալ խաղից նվազագույնը 7 օր առաջ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի քննարկմանը գրավոր ներկայացնի փոփոխության հստակ պատճառները և հիմքերը։ Խաղացանկը ներառում է ոչ միայն խաղի անցկացման ժամանակացույցը, այլ նաև վայրը։
Հաշվի առնելով վերը նշվածը և այն հանգամանքը, որ վերը նշված վերջնաժամկետը լրացել է և հանդիպմանը մնացել է 4 օր, «Փյունիկ» ՖԱ-ն գտնում է, որ տվյալ հարցը դուրս է իր իրավասությունից, ի նկատի առնելով, որ լրացելը իր կողմից նման հարցով դիմելու ժամկետը։
Հարգանքով՝ «Փյունիկ» ՖԱ»։