Հայտնի է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին առաջնահերթ տրանսֆերային նպատակ է նշել «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսին:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ 21-ամյա Ուիլյամսի տրանսֆերը ձևակերպելու համար «Բարսելոնան» նախատեսում է մեծ գումարով վաճառել Ռաֆինյային։
2023/2024 մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 35 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: