«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 2024/25 մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ակումբից։ Այս մասին The Athletic-ի իր սյունակում հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացի մարզիչը դեռ որոշում չի կայացրել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը երկարաձգելու մասին, որն ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Ինչպես նշում է Օրնշտեյնը, հավանական է, որ Գվարդիոլան, ի վերջո, չի երկարաձգի պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ և կհեռանա 2024/2025 մրցաշրջանից հետո։
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլան գլխավորել է «Մանչեսթեր Սիթին» 2016 թվականի ամռանը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։