«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է թուրինցիների հաղթանակը Իտալիայի գավաթի եզրափակչում։
Մրցաշարի վճռորոշ խաղում «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» (1:0):
«Գավաթ, որը նվաճվել է թիմային խաղի, սրտի, քաջության և փառասիրության շնորհիվ: Շնորհավոր Յուվե!
Եվ հաջողություն «Ատալանտային» Եվրոպա Լիգայի եզրափակչում: Թող հպարտությամբ կրեք իտալական եռագույնը», – գրել է Բուֆոնը սոցցանցերում.
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Ատալանտան» կխաղա «Բայերի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 22-ին Դուբլինում։