Ալֆոնսո Դեյվիսը կարող է մնալ «Բավարիայում»։
Ըստ Bild-ի լրագրողներ Թոբի Ալտշաֆլի և Քրիստիան Ֆալկի, պաշտպանը կարող է պատկերացնել, որ ևս մի քանի տարի կարող է անցկացնել մյունխենյան ակումբում։ Նշում են, որ ֆուտբոլիստն այս տարբերակը բավականին գրավիչ է համարում։
Կանադացու՝ «Բավարիայում» մնալու պատրաստակամությունը պայմանավորված է նաև «Ռեալի» պասիվությամբ, որը հետաքրքրված է նրանով:
Նշվում է, որ Դեյվիսը դեռ պատրաստ չէ զիջումների գնալ աշխատավարձերի քննարկման ժամանակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա պահանջում է տարեկան 20 միլիոն եվրո։