Միկել Արտետան պարգևատրվել է թագավորական շքանշանով

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի հրամանագրով պարգեւատրվել է Իզաբելլա Կաթոլիկ շքանշանով։

Մրցանակը տրվում է Իսպանիային մատուցած ծառայությունների, ինչպես նաև այլ երկրների հետ միջազգային հարաբերությունների զարգացման և համագործակցության համար։

Արտետան պարգևատրվել է Լոնդոնում Իսպանիայի դեսպանատանը։