Հինգշաբթի օրը՝ մայիսի 16-ին, կայացավ Լա լիգայի 36-րդ տուրի «Ալմերիա» – «Բարսելոնա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 2։0 հաշվով։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում անցկացրեց իր 411-րդ հանդիպումը: Նա ակումբի կազմում ելույթներով զբաղեցրեց երկրորդ տեղը դարպասապահների մեջ՝ առաջ անցնելով Անդոնի Սուբիսարետայից:
Կատալոնական ակումբի կազմում ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն Վիկտոր Վալդեսը` 535 խաղ 2002-ից 2014 թվականներին:
«Բարսելոնայի» արտասահմանցի խաղացողներից միայն Լիոնել Մեսսին է (778) ավելի շատ հանդիպում, քան Տեր Շտեգենը։