«Ժիրոնան» հայտարարել է պաշտպան Դեյլի Բլինդի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին: 34-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը աշխատանքային պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։
Բլինդը «Ժիրոնայում» հանդես է գալիս անցած ամառվանից։ 2023/2024 մրցաշրջանի 35 պաշտոնական խաղերում պաշտպանը երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել։
Հիշեցնենք, որ «Ժիրոնան» արդեն ապահովել է իր տեղը Չեմպիոնների Լիգայում։ Թիմը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների Լիգայում։