Թոմաս Տուխելը կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բավարիայում»։
Երկուշաբթի օրը մյունխենյան ակումբի վերահսկիչ խորհուրդը հավաքեց՝ քննարկելու նոր մարզիչ փնտրելու հետագա քայլերը:
«Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությունը, իսկ Ռոբերտո Դե Զերբիին հրավիրելու տարբերակը նույնպես լրջորեն ուսումնասիրվում է։ Հանս-Դիտեր Ֆլիկի վերադարձն արդեն բացառված է, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։