«Միլանի» 38-ամյա ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է ֆուտբոլում իր ներկայիս երազանքի մասին։
«Ի՞նչ երազանքներ ունեմ 38 տարեկանում. Միգուցե Ֆրանսիայի հետ Եվրոպայի առաջնությունում հաղթելը։ Սա կլինի նաև իմ վերջին մրցաշարը։ Մենք այդ հնարավորությունը կորցրեցինք եզրափակիչում՝ տանը, 2016 թվականին, և դա մնաց ինձ հետ։ Սա մեզ օգնեց հաջողությունների հասնել 2018 թվականին, երբ դարձանք աշխարհի չեմպիոն։ «Միլանի» և Ֆրանսիայի հետ Եվրոպայում ամենաբարձր մակարդակով ավարտելը ճիշտ որոշում էր ինձ համար ճիշտ պահին»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Milan News-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Օլիվյեն համաձայնել է պայմանագիր կնքել «Լոս-Անջելեսի» հետ մինչև 2025 թվականը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը «ռոսոներիների» կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ 37-ամյա խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Ժիրուի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 4 միլիոն եվրո: