ՊՍԺ-ն միանգամից 4 ֆուտբոլիստով է ուզում փոխարինել Կիլիան Մբապպեին

ՊՍԺ-ի պոտենցիալ նորեկների անունները հայտնի են դարձել Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո:

Ինչպես հայտնում է L’Équipe-ը, փարիզցիները կտնտեսեն 200 մլն եվրո, որը կարող է ծախսվել ֆրանսիացի հարձակվողի հետ պայմանագրի երկարաձգման վրա։

Փարիզցիների խորհրդական Լուիս Կամպուշի ցուցակում են «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը և «Միլանի» վինգեր Ռաֆայել Լեաուն . երկու խաղացողներն էլ Կամպուշի օրոք պայմանագիր են կնքել «Լիլի» հետ, որտեղից հետո տեղափոխվել են Իտալիա:

Օսիմհենի դեպքում գործարքին կարող է խանգարել «Նապոլիի» ղեկավարությունը։ Լեաուի ազատման կետը կազմում է 175 միլիոն եվրո:

«Պարի Սեն Ժերմենի» թիմն ուժեղացնելու մեկ այլ անուն «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան է:

Նշվում է նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի թեկնածությունը, ով նույնպես լավ է ճանաչում Կամպուշին. նա նրան հրավիրել է «Մոնակո»:

Ենթադրվում է, որ Սիլվայի պայմանագրում կա 58 միլիոն եվրո ազատման կետ, իսկ ինքը՝ 29-ամյա պորտուգալացին, դեմ չէր լինի տեղափոխվել ՊՍԺ։