Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը նշել է, որ այժմ կենտրոնացած է միայն 2024 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության վրա և չի մտածում «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատելու մասին։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ԶԼՄ-ները պնդում էին, որ Սաութգեյթը գլխավոր թեկնածուն է Էրիկ տեն Հագին փոխարինելու «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի պաշտոնում:
«Ես մոլախաղերի մեծ սիրահար չեմ, բուքմեյքերները կարող են խաղադրույքներ կատարել, բայց ինձ հետ խոսակցություններ չեն եղել։ Ես կենտրոնացած եմ միայն մի բանի վրա՝ Անգլիայի հետ հնարավորինս հաջող մրցաշար ունենալը: Մնացած ամեն ինչ ինձ համար նշանակություն չունի։
Եթե ես սկսեմ խոսել այդ մասին, նշանակում է, որ ես արդեն շեղված եմ այն ամենից, ինչ անում եմ: Կարծում եմ, որ երկիրը ակնկալում է, որ ես կենտրոնանամ Անգլիայի վրա, և դա ճիշտ է», – ասել է 53-ամյա Սաութգեյթը ITV News-ին: