Երեկ՝ մայիսի 12-ին, Մադրիդում անցկացվել է չեմպիոնական շքերթ՝ ի պատիվ Լա Լիգայում «Ռեալ Մադրիդի» հաղթանակի:
Դրա ընթացքում կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը վինգեր Վինիուս Ժունիորին անվանել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
«Իմ կողքին Բելիգոլն է, ինչպես ասում են Բրազիլիայում: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա կիսվել այս պահով խաղացողների եւ երկրպագուների հետ: Ես շատ եմ ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում: Սա մեզ ավելի շատ էներգիա կտա Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»,- ասել է Վինիսիուսը:
Բելինգհեմն էլ իր հերթին այսպես պատասխանեց. «Ես կանգնած եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կողքին եւ շատ երջանիկ եմ»,- Marca-ի խոսքերն է մեջբերում խաղացողների խոսքը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը 18 գոլ եւ 4 ասսիստ է գրանցել: Վինիսիուսն ունի 13 գոլ եւ 5 ասսիստ: