Այսօր՝ մայիսի 12-ին, Անգլիայում կայացավ Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի հանդիպումը, որում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը ընդունեց «Արսենալին»։
Խաղը ավարտվեց «Արսենալի» հաղթանակով՝ 1:0 հաշվով:
Լոնդոնյան թիմի կազմում միակ գոլը խփեց Լեանդրո Տրոսարդը:
Նշենք, որ «Արսենալը» 37 խաղից հետո 86 միավորով առաջին տեղում է։ «Մանչեսթեր Յունայթեդը» 54 միավորով 8-րդ տեղում է։