Կիլիան Մբապպեն պատրաստ է «Ռեալում» խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում

ՊՍԺ-ի վինգեր Կիլիան Մբապպեն, ով ավելի վաղ հայտարարել էր, որ կհեռանա ֆրանսիական ակումբից 2024 թվականի ամռանը, պատրաստ է Մադրիդի «Ռեալում» խաղալ կենտրոնական հարձակվողի դիրքում, հայտնում է AS-ը։

Մբապպեն խնդիր չունի խաղալու ինը համարի դիրքում՝ ձախ եզրը թողնելով թիմի վինգեր Վինիսիուս Ժունիորին։

Շատ ինսայդերների կարծիքով՝ ֆրանսիացին ամռանը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։ Նրա տեղափոխությունը մադրիդյան ակումբ կարող է հայտարարվել Չեմպիոնների Լիգայի եզրափակիչից հետո։