«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 47-ամյա գերմանացին պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ռոուզը «Լայպցիգը» գլխավորում է 2022 թվականի ամռանից։ Նա թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը և սուպերգավաթը։