«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է լոնդոնցիների դիրքը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում «Նոթինգհեմի» հետ 37-րդ տուրի խաղում (3։2) հաղթելուց հետո։
«Ամենալավն այն է, որ մենք միշտ մինչև վերջ հավատում ենք ինքներս մեզ, ֆուտբոլը կռիվ է։ Ես գոհ եմ, որ պահեստայինների նստարանին խաղացողները մեծ ազդեցություն են ունեցել, և ինձ դուր է գալիս, թե ինչպես է ընթանում վերականգնումը: Թիմի համար կարևոր էր մրցաշրջանն ավարտել վստահ խաղով՝ հաջորդը լավ սկսելու ակնկալիքով»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մարզիչը հավելել է, որ վերջին 24 հանդիպումներում թիմը Անգլիայի առաջնության լավագույն քառյակում է։
«Չելսին» այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում 57 միավորով զբաղեցնում է յոթերորդ տեղը։