«Նապոլին» պատրաստ է 6 անգամ բարձրացնել Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը

«Նապոլիի» ղեկավարությունը պատրաստ է 6 անգամ բարձրացնել 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիայի աշխատավարձը՝ ֆուտբոլիստին ակումբում պահելու համար։ Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը կազմում է տարեկան 1 միլիոն եվրո:

Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան:

Աղբյուրի համաձայն՝ նեապոլիտանական ակումբը մտադիր է վրացի ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել, որը կներառի 150 միլիոն եվրոյով տրանսֆերի փոխհատուցման կետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կվարացխելիայով հետաքրքրված են ՊՍԺ-ն ու Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները։