Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի խաղում «Թոթենհեմը» սեփական հարկի տակ հաղթեց «Բարնլիին» 2:1 հաշվով։
Լոնդոնցիները հաղթեցին Պեդրո Պորոյի (32-րդ րոպե) և Միկի վան դե Վենի (82-րդ րոպե) խփած գոլերի շնորհիվ։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Յակոբ Բրուն Լարսենը (25-րդ):
«Թոթենհեմը» (63 միավոր) զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ տեղը: «Բարնլին» (24) վերջին տեղում է։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը դուրս մնաց Պրեմիեր լիգայից։