Պիցցաների հայտնի ցանցը ծաղրել է Հարի Քեյնին

Domino’s Pizza պիցցերիաների ցանցը ծաղրել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին:

Աստղային հարձակվողը մինչև 30 տարեկան թիմային ոչ մի գավաթ չէր նվաճել։ Փորձելով ընդհատել երկար անհաջող շարքը՝ Քեյնը որոշեց 2023 թվականի ամռանը «Թոթենհեմից» տեղափոխվել «Բավարիա», ինչը, թվում էր, պետք է օգնի խաղացողին ընդհատել նվազ գավաթների շարքն իր առաջին մրցաշրջանում։

Այնուամենայնիվ, «Բավարիան», չնայած հարձակվողի հիանալի վիճակագրությանը, ով խփել է 44 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում, 12 տարվա մեջ առաջին անգամ մրցաշրջանում մնաց առանց գավաթի։

Domino’s-ը սոցցանցերում հրապարակել է պիցցայի դատարկ տուփի լուսանկար՝ «Ներկայացնում ենք մեր նոր Հարի Քեյնի գավաթի պիցցան» մակագրությամբ: