«Վիլյառեալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Վիլյառեալի» կիսապաշտպան Ալեքս Բաենան այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել իսպանական թոփ-ակումբ։ Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։

Ֆուտբոլիստի պոտենցիալ տրանսֆերը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «դեղին սուզանավի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։