Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու» հանդիպումը:
Հանդիպման մրցավար է նշանակվել Արտեմ Գասպարյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Արման Մանուկյանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։